Discover

Artashati michadepe ev vonzen qarer netum


Title:
Artashati michadepe ev vonzen qarer netum

Description:
Axvane asume qarer chen netel, baiz ays holovake urish bane asum. Kam axvane inqnele hanzagorz, kam urish vochmi kam. More Infos: http://elections.a1plus.am/

Author:
Angraget

Tags:
Armenia, Armenian, Armenien, Artashat, Levon, Petrosyan, Sargsyan, Serj, Ter,

Related Videos:

ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՙ
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի առաջնորդների ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել: Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող« պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ: Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. ՚այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածությանՙ: ՚Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնիՙ,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է: Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ ՚հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմիցՙ£ ՚Հայտնի է դարձել« որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր« Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է£ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել« ինչը եւ նրանք կատարել ենՙ, - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում: Հայտարարությունում ասված է նաեւ, որ ՚դուրսպրծուկների հանցախումբըՙ, հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում: ՚Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը« որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակովՙ, - հայտարարում է թեկնածուի շտաբը: Տես video
Naxagahi @ntrutyun Yerevanum 19.02.2008
Vonzen tsezum Serjiki mardik, nranz ov chi toxnum vor xaxtumner anen.. teseq inqneret. Eta linelu mius 10 tarin. Infos from a1plus.am (now offline)
Vazgen Sargsyan - interview (January, 1998) - part1
Vazgen Sargsyan opposed the defeatist and dangerous policy of Levon Ter-Petrosyan.
PS Club - Hin Mard, Blot & Amsterdam, Hoktemberyan
http://www.hamovhotov.com PS Club - Hin Mard, Blot & Amsterdam, Hoktemberyan For more Funny Videos visit http://www.hamovhotov.com/funnyvideo/
Ժողովուրդը ոչ է ասում Սերժին եւ Քոչարյանին
Փետրվարի 9-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգը եւ երթը հերթական անգամ ապացուցում է, որ Սերժը եւ Ռոբերտը պարտության եզրին են
Killer under construction
He is Future Programmer!!!
Vazgen Sargsyan - interview (January, 1998) - part2
Vazgen Sargsyan opposed the defeatist and dangerous policy of Levon Ter-Petrosyan.
Vote for Levon Ter-Petrosyan!
Democracy at a glance. Levon deserves to be President !
Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքը Գյումրիում 10.02.08
Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքը Գյումրիում 10.02.08
Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչական հոլովակը 06.02.08
Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչական հոլովակը 06.02.08